Չեռնոբիլում պտտել են «սատանի անիվը»
31 տարի է անցել Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունից: Այսքան ժամանակ ուծացման վայրում զվարճալիքների այգու «սատանի անիվ» անշարժ կարուսելը դարձել էր վարակված քաղաքի խորհրդանիշը: Քաղաք, որի բնակիչները թողել էին այն 31 տարի առաջ: Դատարկ քաղաքում պտտվող անիվը զարհուրելի տեսարան էր դարձել:
Կարուսելը «աշխատեցրել» էին զբոսաշրջիկները, իսկ Լեհաստանից ճանապարհորդը հրապարակել էր տեսանյութը, որի մեկնաբանությունում նա գրել է, թե անիվը պտտել են մեխանիկորեն, առանց էլեկտրականության:
Անիվը կառուցել են ատոմակայանի պայթյունից մի քանի ամիս առաջ, և սպասվում էր, որ հանդիսավոր բացումը կլինի մայիսի մեկին: Չեռնոբիլի ատոմակայանում պայթյունը տեղի ունեցավ դրանից հինգ օր առաջ: Զվարճալիքների կենտրոնական զբոսայգին դարձավ ամենավարակված վայրերից մեկը:
«Վեստին» հայտնում է, որ Ուկրաինայի՝ ուծացման գոտու պետական գործակալությունում այժմ բողոք է պատրաստվում զբոսաշրջիկների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան