
Էլթոն Ջոնը Վրաստան չի մեկնի
Էլթոն Ջոնի՝ Black Sea Arena-ում սեպտեմբերի 16-ին և 17-ին նախատեսված համերգները չեն կայանա: Marshall-arts-ի փոխանցմամբ, համերգները հետաձգվել են, տեղի կունենան հաջորդ տարվա հունիսի 30-ին և հուլիսի 1-ին:
Երգիչը բացատրել է, որ կիթառահարն ու երաժշտական տնօրենը՝ Դեյվ Ջոնսթոնը վիրահատության է ենթարկվել և չի կարող բեմ դուրս գալ: Նա հույս է հայտնել, որ գործընկերն արագ կապաքինվի:
«Ես շատ տխուր եմ Վրաստանում այս երկու համերգները բաց թողնելու համար: Դեյվն անկարող է բեմ դուրս գալ, բայց նա շուտով կվերադառնա: Մենք ներկայացումները տեղափոխել ենք հաջորդ տարի: Անհամբերությամբ սպասում եմ Վրաստանում նվագելուն: Շուտով կտեսնվենք»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնի համերգի տոսմերը վաճառվել են 54 րոպեում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին