Կարապետյանի կառավարությունը մի շարք նախաձեռնություններ է իրականացրել՝ բիզնես միջավայրը բարելավելու համար. Սվիտալսկի
«Մենք խրախուսում ենք հայկական կառավարությանը լինել ավելի ակտիվ՝ օտարերկրյա կապիտալ ներգրավվելու գործում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա կարծիքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը մի շարք նախաձեռնություններ է իրականացրել՝ բիզնես միջավայրը բարելավելու համար։
«Դա վերաբերում է նաև մաքսային և հարկային մարմիններին։ Եվրոպական շատ բիզնես ընկերություններից ես դրական կարծիքներ եմ լսում, սա ճիշտ ուղղություն է, բայց նաև անհրաժեշտ է գտնել այլ հնարավորություններ։ Կարծում եմ` միջոցառումները, որոնք ուղղված են պետաիրավական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարին, շատ կարևոր են: Պետություններն, ազգերը մրցակցում են իրար հետ ներդրումներ ներգրավելու համար և միայն շատ ակտիվ մասնակցությունն ու քաղաքականությունը կարող է ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան։ Մենք խաղաղության հույս ունենք: Եվ իհարկե, բիզնեսը սիրում է խաղաղություն և կայունություն»,- ասաց դեսպանը։
Սվիտալսկին վստահեցրեց, որ իրենք կանգնած են կայուն հիմքերի վրա՝ համագործակցելու Հայաստանի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան