Միխալկովը «Մաթիլդայի» մասին
Ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հայտարարել է, թե «Մաթիլդա» ֆիլմի շուրջը տիրող խայտառակության պատասխանատվությունը Կինոյի հիմնադրամինն է:
«Ես չեմ տեսել «Մաթիլդա» ֆիլմը, սակայն կարծում եմ, որ այստեղ տեղ են գտել շատ չարաշահումներ: Այս հարցը պետք է հենց սկզբից լուծվեր, Կինոյի հիմնադրամը պետք է հասկանար, թե դեպի ուր է գնում գումար տրամադրելով... Մշակույթի նախարարությունը կոպեկ անգամ չի տվել ֆիլմի համար՝ դա որոշում է Կինոյի հիմնադրամը: Կարծում եմ, որ «Մաթիլդայի» շուրջ ամբողջ պատմությունը կապված է բացառապես Կինոյի հիմնադրամի հետ»,- «Գազետայի» փոխանցմամբ՝ ասել է Միխալկովը:
Միխալկովը նաև բացատրել է, որ յուրաքանչյուր հեղինակ պիտի հասկանա, թե ինչ ռիսկերի է գնում, երբ ստեղծում է ֆիլմ մարդու մասին, ում սրբադասել են:
Մինչ այս հաղորդվել էր, որ Կրեմլում սպասում են «Մաթիլդային»:
Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ռուսական ֆիլմը պատմում է բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի ու արքայազն Նիկոլայ Ալեքսանդրովիչի հարաբերությունների մասին: Ֆիլմը դարձավ հասարակական քննարկման խորացող թեմա, շատերը սկսեցին պահանջել ֆիլմը արգելել, ինչպես նաև սպառնալ հարձակումներով ֆիլմը ստեղծողներին և կինոթատրոններին: