Ճգնաժամ՝ Բանգլադեշ-Մյանմար սահմանին
Ռոհինջա մուսուլմաների նկատմամբ Մյանմարի իշխանությունների կողմից իրականացրած բռնությունները բարդ իրավիճակ են ստեղծել Բանգլադեշի հետ սահմանին: Բանգլադեշը զգուշացրել է, որ պրովոկացիոն գործողությունները լուրջ հետևանքներ կարող են առաջացնել:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, հարևան երկիրը Մյանմարին մեղադրել է օդային տարածքը խախտելու համար: Մյանմարին պատկանող դրոններն ու անօդաչու թռչող սարքերը խախտել են երեք անգամ՝ սեպտեմբերի 10-ին, 12-ին և 14-ին: Արդեն բողոքը փոխանցվել է դեսպանին: Բանգլադեշը դրանք որակել է սադրիչ գործողություններ ու կոչ արել անհապաղ դադարեցնել, բացառել կրկնությունը:
Օգոստոսի 25-ից սկսած մոտ 400 հազար մուսուլման է հատել Մյանմարի սահմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում