Լատվացի բլոգեր. Արցախի Հանրապետությունը հիասքանչ տեղ է
Լատվացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը, ով այսօր Արցախի Տող գյուղում մասնակցում է գինու փառատոնին, մտադիր է ֆիլմ նկարահանել Արցախի մասին:
Այս օրերին Ալիմովն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում Արցախի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, Ստեփանակերտի շուկայի, իր հետ ծանոթացած մարդկանց մասին:
Նա պատմում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի մասին, մի քանի տարի առաջ Լևոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ տեղի ունեցած մեծ հարսանիքի մասին:
Այս օրերին հասցրել է լինել Տիգրանակերտում, Ստեփանակերտի շուկայում, որտեղ համտեսել է ժինգյալով հացն ու խնդրել իր համար մաստեր կլաս անել:
«Այստեղ մարդիկ բարի են ու սիրալիր: Անծանոթ երեխաներն էլ գալիս են ողջունում: Արցախի Հանրապետությունը հրաշալի տեղ է»,-գրել է նա:
Մինչ Ստեփանակերտ հասնելը եղել է Խոր Վիրապում, Տաթևում:
Լուսանկարները՝ Ալիմովի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում