Հանրապետության 222 դպրոցներում կանցնեն «Ազգային երգ ու պար» առարկան
Հանրապետության 222 դպրոցներում 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանի համաձայն, առարկայի դասավանդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի վերապատրաստած ուսուցիչների կողմից:
Առարկան կդասավանդվի մայրաքաղաքի 97 դպրոցներում: Մարզերի ոչ բոլոր համայնքների դպրոցներում է այն ներդրվելու: Ազգային երգ ու պար կսովորեն հիմնականում քաղաքային դպրոցների աշակերտները:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվել է 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը
- Վերապատրաստվել է «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ավելի քան 100 ուսուցիչ
- Հովհաննիսյան. «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող կադրերի խնդիր կա
- «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը դպրոցներում՝ նշանակում է տեսնել կիրթ քաղաքացի. գրականագետ
- «Ազգային երգ ու պար» առարկայի նպատակը ազգային արժեհամակարգի ձևավորումն է. Ա. Աշոտյան
- «Դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկան մտցնելը միջոց է հայ երեխային հայեցի հոգեկերտվածք տալու համար». Գինոսյան
- Հաստատվել են հանրակրթական դպրոցներում «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան