Լ. Ղահրամանյան. Հայաստանը երբեք օզոնաքայքայիչ նյութեր չի արտադրել
Սեպտեմբերի 16-ն Օզոնի շերտի պաշտպանության միջազգային օրն է: Որոշումը կայացվել է 30 տարի առաջ Կանադայի Մոնրեալ քաղաքում՝ համաձայնագրի ստորագրությամբ: Հայաստանը 1999-ին է միացել համաձայնագրին:
Բնապահպանության նախարարության օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, Հայաստանը երբեք օզոնաքայքայիչ նյութեր չի արտադրել, միշտ ներկրել է:
«Նախորդ տարվա համար Հայաստանի համար չափաքանակ էր սահմանվել 114 տոննա, այն ամբողջությամբ չի սպառվել երկրի կողմից, ներկրվել է դրա ընդամենը 10 տոկոսը: Այսինքն Հայաստանի Հանրապետությունը գերակատարում է ստանձնած պարտավորությունները, որոնք շատ ուրախալի են ինձ համար»,-ասաց նա:
Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրման բաժնի պետ Աննա Ծառուկյանը նշեց ուռուցքաբանության ինստիտուտի հետ հետազոտություն են արել:
«Պարզվել է, որ երկու տարի տարբերությամբ, քանի որ գաղտնի շրջան է ունենում հիվանդությունը, ուղիղ կապ ենք տեսել օզոնային շերտի պակասեցման ու օնկոլոգիական հիվանդությունների, հատկապես մաշկային քաղցկեղի հիվանդության աճի հետ»,-ասաց նա:
Նա նշեց, որ Ամբերդի կայանի միջոցով օրական մի քանի անգամ դիտարկումներ են անում, տվյալներ ներկայացնում ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին: Հենց սրանք են նպաստում օզոնի շերտի քայքայմանը: Այս տարի ամենբարձր ինդեքսն էր, գրեթե ամեն օր ԱԻՆ-ը քաղաքացիներին զգուշացրել է՝ ժամը 11-17-ը չլինել արեգակի ուղիղ ճառագայթների ներքո:
2016-ին 2014-ի համեմատ օզոնի շերտի բարելավում են արձանագրել:
Մանրամասները՝տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա