Լոնդոնի մետրոյի պայթյունի գործով կասկածյալը ձերբակալվել է
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա կասկածյալի` Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի գործով, ըստ «Գազետա.ռու»-ի այս մասին տեղեկացնում է Բրիտանիայի մայրաքաղաքի իրավապահների կայքէջը։
«Չնայած մենք գոհ ենք արձանագրված առաջընթացից, բայց հետաքննությունը շարունակվում է, սպառնալիքի մակարդակը շարունակում է մնալ ծայրահեղ»,-ասված է հայտարարության մեջ:
Ըստ ոստիկանության՝ երիտասարդը ձերբակալվել է Բրիտանիայի հարավում գտնվող նավահանգստային Դուվր քաղաքում:
Շուտով նա տեղափոխվելու է Լոնդոնի ոստիկանություն:
Ոստիկանությունը հավելել է, որ ականատեսների կողմից 77 լուսանկար և տեսանյութ են ստացել ահաբեկչության վայրից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում