Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 20 252.1 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.2%-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, 8.2%-ով աճել են աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 18 065.3 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 20 035.5 հազար լիտր: