Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 55 դոլարը
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,18%-ով՝ կազմելով 49,98 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,22%-ով՝ հասնելով բարելի համար 55,59 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում