Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Առուշ Գագիկի Առուշանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարության պաշտոնական էջից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ Վաչագան Ադունցն 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրվել և 2016 թվականի սեպտեմբերի 23-ից աշխատում էր որպես Գորիս բազմաբնակավայր համայնքի ղեկավար։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի նախկին քաղաքապետը շատ նեղացած է հեռացել. «Ժամանակ»
- Գորիսի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի որդին է. «Ժամանակ»
- Գորիսի քաղաքապետի հրաժարականին հաջորդել է մամուլի քարտուղարի դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին