ՄԱԿ. Աշխարհում մինչև հինգ տարեկան չորրորդ երեխան տառապում է թերսնուցմամբ
Աշխարհում սովյալների թիվը տասը տարի հետևողական կերպով իջնելուց հետո նորից սկսել է աճել: Հռոմում ներկայացված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, ընթացիկ տարում այս կամ այն աստիճան սոված է համարվում 815 մլն մարդ, 38 մլն-ով շատ, քան մեկ տարի առաջ: Նրանք կազմում եմ աշխարհի բնակչության 11 տոկոսը:
ՄԱԿ-ի պաշտոնական էջի համաձայն, զեկույցի հեղինակները նշել են, որ նման աճը հակամարտությունների ու կլիմայի փոփոխության հետևանք է:
«Եվս մեկ գործոն է տնտեսական խնդիրը»,-նշել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ավագ տնտսագետ Սինդի Հոլլեմանը:
Աշխարհում մինչև հինգ տարեկան չորրորդ երեխան տառապում է թերսնուցմամբ: Երեխաների ու մեծերի ճարպակալումն էլ , ըստ փորձագետների, կարող է ուտելիքի անբավարարության նշան լինել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի երեխաների 2 տոկոսը խիստ թերսնված է
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Կլիմայի փոփոխությունը, թերսնումը, ընտանեկան ֆերմերային տնտեսությունները և ագրոսննդի առևտուրը`ՊԳԿ-ի ուշադրության կենտրոնում
- Հայաստանում երեխաների շրջանում թերսնուցման ու գիրության ցուցանիշներն ավելացել են