Օդեսայի մանկական ճամբարում հրդեհի հետևանքով զոհվել է 3 երեխա
Օդեսայի մանկական ճամբարում հրդեհի հետևանքով զոհվել է 3 երեխա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության Օդեսայի մարզի բաժնի ղեկավար Ռուսլան Ֆորոստյակը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Վիկտորյա» մանկական ճամբարում հրդեհը բռնկվել է շաբաթ գիշերը: Ճամբարում 150 երեխա է եղել, որոնցից 42-ը՝ այրվող մասնաշենքում։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ երեք աղջիկ անհետ կորած են համարվում։
Ռուսլան Ֆորոստյակն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախնական տվյալներով՝ զոհվել է երեք երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան