Մասնագետ. Հայաստանում մելանոմայով 502 հիվանդ կա
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա կարող է բացասական հետևանքներ թողել: Դրանցից առավել տարածված է մելանոմա հիվանդությունը՝ մաշկի չարորակ նորագոյացություն:
«Մաշկի նորագոյացությունների մեջ այն ցածր տոկոս է կազմում, սակայն մահացության ցուցանիշով ռիսկային է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը:
Վկայակոչելով առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, Ռ. Գևորգյանն ասաց, որ տարեկան աշխահում այդ հիվանդության 200 հազար նոր դեպք է գրանցվում: Հիվանդների 32 տոկոսը մահանում են:
«Հայաստանում պաշտոնական տվյալներով 2016-ի դրությամբ մելանոմայով 502 հիվանդ կա»,-նշեց մասնագետը:
Նա բացատրում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելը չի նշանակում ընդհանրապես արևի տակ չմնալ: Դա էլ կարող է բերել Դ վիտամինի պակասին, որի հետևանքով առաջանում է ռախիտ հիվանդությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Լ. Ղահրամանյան. Հայաստանը երբեք օզոնաքայքայիչ նյութեր չի արտադրել
- Օզոնային շերտի լավ վիճակը Հայաստանում կանաչ էկոնոմիկայի շնորհիվ չէ. բնապահպան
- «Հայաստանը շարունակում է համաշխարհային հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար»
- Տարեկան կտրվածքով 3-4%-ով վերականգնվում է օզոնի շերտը
- Հայաստանին շնորհվել է պատվոգիր` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 25-ամյակի կապակցությամբ