Ալեք Բոլդուինն արժանացել է «Էմմի»-ի՝ Թրամփի դերի համար
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինին շնորհվել է հեղինակավոր «Էմմի» հեռուստատեսային մրցանակը երկրորդ պլանի լավագույն կատակերգու անվանակարգում: Վեստի.ռու- ն գրում է, որ նա մարմնավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Շաբաթ երեկոն ուղիղ եթերում» հայտնի կատակերգությունում: Շոուն եթեր է հեռարձակվում NBC ալիքով:
«Ես ենթադրում եմ, որ պետք է ասեմ՝ պարոն նախագահ, ահա վերջապես ձեր «Էմմի»-ն»,- բեմից ասել է Բոլդուինը՝ պահելով մրցանակը ձեռքին:
Ա. Բոլդուինը կանոնավոր ելույթ է ունենալու շոուում՝ Թրամփի և նրա շրջապատի պարոդիաներով: Ինքը՝ Թրամփը, արտահայտվելով այդ ելույթների առիթով, Բոլդուինին անվանել է «ոչ ծիծաղելի»: Դերասանն արդեն երկարաձգել է իր պայմանագիրը շոուի հաջորդ եթերաշրջանում ելույթ ունենալու համար:
Հեռուստատեսային արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի «Էմմի» մրցանակաբաշխությունը կայացել է նախօրեին Լոս Անջելեսում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին