Ախալցխայի Տավառնի թաղամասի հայկական դպրոցից շատ հաճախ օգտվում են թուրք մեսխեթցիները
Վրաստանում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է ուսումնական տարին: akhaltskha.net-ի հաղորդմամբ, Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոց առաջին դասարան հաճախել 64 աշակերտ: Աղբյուրը միաժամանակ հիշեցնում է, որ անցյալ տարի առաջին դասարան էր հաճախել 55 աշակերտ: Այդ առումով, կարծես, տարեց-տարի դրական աճ է գրանցվում առաջին դասարան գնացողների թվաքանակի մեջ:
Սակայն նույն ժամանակ բացասական տենդենց է գրանցվում Տավառնի թաղամասի հայկական դպրոցի առաջին դասարան գնացող աշակերտների թվաքանակի մեջ, որը վտանգ է ստեղծում հայկական դպրոցի գոյության համար: Ի տարբերություն հայերի, դրանից շատ հաճախ օգտվում են թուրք մեսխեթցիները, ովքեր Տավառնիի հայկական դպրոցում իրենց երեխաներին տալիս են վրացական խմբակ:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքը 614 նոթբուք է ստացել առաջին դասարանցիների համար
- Վրաստանում ապրողների 2,94 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները