ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն Արցախում է
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Վալադաոյին: ԱՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Աժ նախագահն ընդգծել է տարիներ շարունակ ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օժանդակության նշանակությունը երկրում մի շարք հարցերի լուծման համար և շեշտել վերջերս Միացյալ Նահանգների Կոնգրեսում Դեյվիդ Վալադաոյի հեղինակած առաջարկի կարևորությունը՝ 2018 թվականին աջակցել Արցախում ականազերծման աշխատանքներին:
Դեյվիդ Վալադաոն նշել է, որ իր առաջին այցի ընթացքում ցանկություն ունի ավելի մոտիկից ծանոթանալ Արցախին և հնարավորինս խորը հասկանալ տեղի առանձնահատկությունները:
Հյուրի խնդրանքով Արցախի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձերին, դրանք կանխելու գործում միջազգային կազմակերպությունների դերին և բանակցային գործընթացի ներկայիս փուլին:
Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումներն արդյունավետ համագործակցության հիմքեր են ստեղծում տարածաշրջանում խաղաղության ապահովմանը նպաստելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին