Մարսելահայերը սարսափում են փոխզիջում բառից. ի՞նչ ունենք զիջելու. Հարց՝ ՀՀ արտգործնախարարին
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Այժմ մենք ինքներս ենք դա ասում, սակայն դա նաև պետք է ճանաչված լինի աշխարհի կողմից: Այս մասին այսօր կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ եթե Ադբեջանը փորձի կրկնելու ապրիլյան դեպքերը, ապա շատ խիստ պատասխան կստանա: Ինչ վերաբերում է հողերը հանձնելու վերաբերյալ խոսակցություններին, ապա նախարարը նկատեց. «Մի կարծեք մենք միամիտ ենք և կարող ենք հավատալ ու հանձնել»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զենքի գնումների թեմային, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց.«Փող ունեն, առնում են, այսօր զենքի շուկան այնպիսի դաժան շուկա է, որ զենք վաճառողները պայքարում են իրենց միջև, թե ում գտնեն, որ իրենցից զենք առնեն: Իսկ Ադրբեջանը փող ունի»:
Նախարարն ընդգծեց, որ հայ զինվորները կռվում են ոչ թե ոստիկականական ատրճանակով, այլ ժամանակակից զենք ու զինամթերքով: Նա նաև հիշեցրեց՝ռուսական բազան պայմանագրերով պարտավոր է ապահովել Հայաստանի անվտանգությունը և տրամադրելու է ժամանակակից զենք և զինամթերք:
«Մենք չունենք այդ նավթի, գազի էժան ձևով ստացած գումարները, միլիարդները, իսկ գիտեք Ադրբեջանի բյուջեի դեպքում ինչ թվերի մասին է խոսքը: Մենք մեր հնարավորությունների սահմանում ձեռք ենք բերում այնպիսի զինամթերք, որ պահպանենք բալանսը, և դա է պատճառը որ մեծ պատերազմ մինչ այսօր չկա»,-փաստեց Էդվարդ Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է հողեր հանձնելուն Էդվարդ Նալբանդյանը շեշտեց՝ հայկական կողմը հողեր չի վերադարձրել: «Դուք խոսում եք Կիկոսի մահվան պատմության մասին, վեր ընկավ քարին, վայ, վայ»,-արձագանքեց նախարարը:
Համաժողովին ներկա Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը նշեց՝ մարսելահայերը սարսափում են փոխզիջում բառից և հարց ուղղեց՝ ինչ ունենք զիջելու: Էդվարդ Նալբանդյանն ի պատասխան նկատեց՝ իրեն հաճախ ասում են՝ վերջապես պետք է լուծել Արցախի հարցը, այլևս չենք կարող սպասել: «Բա ինչո՞վ ենք զբաղված: Ես ձեզ պատմում եմ, թե որտեղ ենք և որտեղ հասանք, և միջազգայի հանությունը մեր դիրքորոշման ընկալման առումով որտեղ էր և որտեղ է հասել»:
Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, ապա նախարարն ասաց, որ մոտակա օրերին բարձր մակարդակի այցելություններ են տեղի ունենալու: «Մենք շատ ինտսիվ կապեր ունենք Իրանի հետ»,-ասաց նա և նկատեց, որ Արցախյան հարցում Իրանն ունի բալանսավորված, չեզոք մոտեցում:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանը՝ Բաքվի՝ իր շուրջ հյուսած միֆերի մասին
- Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը. Էդվարդ Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին