Հայաստանը մասնկացում է «ОТДЫХ 2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի ղեկավար Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ «ОТДЫХ 2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի նախօրեին, Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության դահլիճում Հայաստանը կազմակերպում է հատուկ միջոցառում։
Զբոաշրջության պետական կոմիտեից հաղորդում են, որ ՀՀ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ Ռուսաստանի ողջ տարածքում իրականացնում են լայնածավալ պրոմո արշավ «Եկեք Հայաստան» (“Let`s Armenia”) խորագրով:
Փակ միջոցառման շրջանակներում Հայաստանից մեկնած 14 առաջատար զբոսաշրջության ոլորտի մասնագետները 30 րոպեների ընթացքում կներկայացնեն Հայաստանի հիմնական զբոսաշրջային ուղղությունները, կխոսեն (գին-որակ հարաբերակցությամբ) լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորի մասին, կնշեն Ջերմուկի առողջարանների առավելությունները, ինչպես նաև կծանոթացնեն հայերի ողջ հնագույն մշակույթին և կենցաղին, կբացահայտեն ևս մեկ՝ ներկաների համար դեռ անծանոթ գինու երկիր:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկոյի ծրագրում կլինի խոհարարական վարպետության դաս Ռուսաստանի հայտնի ռեստորատոր, հեռուստահաղորդավարուհի Գայանե Բրեյովայի ղեկավարությամբ, գինու համտես և Հայաստանի ներկայացում Ռուսաստանի սոմելյեի և փորձագետների միության ղեկավար, Ռուսաստանի պատվավոր սոմելյե և Հայաստանի սոմելյեների և փորձագետների ասոցիացիայի նախագահ Արթուր Սարգսյանի կողմից։ Երեկոյի ընթցքում հյուրերը կկարողանան վայելել ազգային պարն ու երաժշտությունը, ինչպես նաև կքննարկեն համագործակցույան բազմաբնույթ հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում