Ուրախ եմ՝ Հայաստանում գտնվելու. Կարո Փայլան
Թուրքական խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը շատ ուրախ է՝ գտնվելու Հայաստանում և մասնակցելու Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին: Այս մասին նա ասաց «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում:
Կարճատև զրույցում պատգամավորը հարցերի չպատասխանեց:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրում քիչ առաջ մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որ կրում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագիրը:
Այս տարի համաժողովին մասնակցում է ավելի քան 1500 մարդ՝ 70 երկրից: Համաժողողվին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և հոգևոր առաջնորդներ:
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Արցախը. Պարգև սրբազան
- Մեկնարկում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին