Իմ պաշտոնանկության մասին լուրերը կապ չունեն իրականության հետ. Մովսես Հակոբյան
Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցում ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի վրա ճնշումներ չեն եղել,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը,-Բացառում եմ՝ ոչ մի ճնշում չի եղել:
Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին Մովսես Հակոբյանն ասաց, թե դրանք լրագրողներն են տարածում։ «Կարծում եմ, որ դա որևէ կապ չունի իրականության հետ»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե նա շարունակելո՞ւ է պաշտոնավարել, ԶՈւ գլխավոր շտաբի պետն ասաց, որ այդ հարցն ինքը չի որոշում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան