Կուրտ Վոլկեր. Վրաստանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
«Ուկրաինայի համեմատ Վրաստանը մեծ առաջընթաց ունի, սակայն ես չեմ կարծում, որևէ մեկը ՆԱՏՕ-ում կհայտարարի Վրաստանին կառույցի անդամ դարձնելու պատրաստակամության մասին»:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը:
Նա նշել է, որ այս պահին ինչպես Ուկրաինան, այնպես էլ Վրաստանը պատրաստ չեն ՆԱՏՕ-ի անդամակցությանը՝ միաժամանակ չհերքելով Վրաստանի ջանքերը միջազգային անվտանգության, պաշտպանության ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի գործում:
«Վրաստանում պետք է լինի հաջողակ, թափանցիկ, անվտանգ ժողովրդավարություն, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներում: Վրաստանը պետք է պատրաստվի լինելու առաջին երկրների շարքում, երբ ՆԱՏՕ-ն որոշի ընդլայնվել: ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների կոնսենսունսը»,-նշել է պետդեպարտամնետի ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Նինո Բուրջանաձեն ՆԱՏՕ-ի անդամակցելու դեմ ստորագրահավաք է նախաձեռնել
- Ռասմուսեն. Վաղ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու կոնկրետ ժամկետների մասին խոսելը
- Մերկելը՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին. «Չկա նման անհրաժեշտություն»
- Փորձագետ. Կանխատեսելի ապագայում ՆԱՏՕ–ին Վրաստանի անդամակցությունն իրատեսական չէ
- Մայքլ Տերներ. ԱՄՆ-ն կողմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը