Պեսկով. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Պուտինի բացակայության մեջ անսովոր բան չկա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցը թույլ չտվեց նրան մասնակցել այս տարվա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նստաշրջանին, դրանում որևէ անսովոր բան չկա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իրականում, այս տարի նախագահի ժամանակացույցը թույլ չտվեց մասնակցել Ասամբլեայի նստաշրջանին, նա դա ամեն տարի չի անում, այդ պատճառով այստեղ որևէ անսովոր բան չկա», -ասել է նա:
Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, Վ. Պուտինի բացակայությունը որևէ կերպ չի ազդի ՄԱԿ-ի հանդեպ ՌԴ վերաբերմունքի վրա:
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 12-ին Նյու Յորքում՝ համաշխարհային կազմակերպության շտաբ-բնակարանում: Նստաշրջանի առավել հագեցած աշխատանքային շրջանն այս շաբաթ է: Համընդհանուր քաղաքական քննարկումները սկսվելու են սեպտեմբերի 19-ից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձով: Բացի այդ, առաջին անգամ Գլխավոր ասամբլեայի ամբիոն կբարձրանա ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը, ինչպես նաև ելույթներ կունենան Հայաստանի, Աֆղանստանի, Բրազիլիայի, Իսրայելի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի և այլ երկրների առաջնորդներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան