Այն տեղը, ուր բանակը կարող է հնարավորությունների դուռ բացել, ՊՆ-ի ուշադրության կենտրոնում է
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն հարցերին, որտեղ բանակը կարող է հասարակության համար լրացուցիչ ծառայությունների կամ հնարավորությունների դուռ բացի»,- այսօր «Հայաստան -Սփյուռք» 6-րդ համաժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Այս առումով, ըստ նրա, առաջին կարևոր ուղղությունը սահմանամերձ համայնքներն են:
«Մենք ձևավորել ենք միջգերատեսչական հանձնաժողով, և փորձում ենք միասին յուրաքանչյուր սահմանամերձ համայնքի համար գնահատել առկա խնդիրներն ու առաջիկա լուծման ծրագրերը»,- նշեց պաշտպանության նախարարը:
Ներկայացնելով այդ խնդիրներից մի քանիսը, Վիգեն Սարգսյանն ասաց, որ դրանք վերաբերում են խմելու ջրին, անվտանգության պատնեշների կառուցմանը, կրթությանը և այլն: Նախարարի խոսքերով՝ ներկայումս փորձում են ԶՈւ-ի մատակարարներին ուղղորդել սահմանամերձ համայնքներ, որպեսզի իրենց արտադրությունը կազմակերպեն այնտեղ: Բանակն էլ, ըստ նախարարի, քաղաքացիական հասարակությանը կարող է օգտակար լինել նրանով, որ զինվորական հոսպիտալները ծառայեցնեն բնակչությանը:
«Շատ տեղերում մեր հոսպիտալները ավելի հագեցած են, քան մարզային հիվանդանոցները»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ արդեն Սիսիանում, Վարդենիսում և Բերդում գործող հսպիտալները քաղաքացիական հիվանդանոցների հետ միավորելու աշխատանքներ են ընթանում:
Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ հատուկ ուշադրություն են դարձնում զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամ զինծառայողներին: Այդ նպատակով ստեղծվել է Զինծառայողների աջակցության հիմնադրամը, որը Հայաստանում գործող ամենաթափանցիկ հիմնադրամն է:
«Հիմնադրամը տալիս է միջազգային չափանիշներին համապատասխանող փոխհատուցման ծրագիր զոհված զինծառայողներին և հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Օրինակ՝ զոհված սպայի ընտանիքը ստանում է մոտ 170 հազար դոլարին համարժեք դրամի փոխհատուցում: Իհարկե դա ոչ մի ձևով չի փոխհատոցում կորստի ցավը, բայց նաև հասկանում ենք, որ դա սոցիալական մի շարք խնդիրներ լուծելու միակ և արդարացված ճանապարհն է»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան