Թուրք ահաբեկիչները՝ Վրաստանի պատրիարքի տանը
Ինտերպոլի կողմից ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող Թուրքիայի երեք քաղաքացի 2016 թվականին մի քանի ամիս ապրել են Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի տանը: Լուրը «Ռուսթավի-2» -ինն է, այն փոխանցում է «Գազետա»-ն:
Ըստ ԶԼՄ-ների հրապարկումների՝ տեղեկությունը հայտնի է դարձել դատարանում պատրիարքի անձնական պահնորդության նախկին պետի՝ Սոսո Օհանաշվիլու, հարցաքննության ձայնագրությունից:
Նրա խոսքերով՝ պատրիարքը այդ տանը չի ապրել, իսկ ապրիլին այնտեղ հայտնաբերված թուրքերը, ինչպես պարզել է Օհանաշվիլին, տանն են բնակեցվել պատրիարքի քարտուղար Տետրաուաշվիլու կարգադրությամբ:
Օհանաշվիլին հայտարարել է, որ միանգամից այս մասին հայտնել է իրավապաշտպան օրգաններին, սակայն արձագանք չի հետևել դրան և մի քանի օր անց թուրքերը լքել են Վրաստանի տարածքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան