Պատանի ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը, ավագ մարզիչ Գևորգ Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում: Տղաները նախապատրաստվում են Պրիշտինայում (Կոսովո) կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, տղաների հավաքականը հանդես է գալու երկու տարիքային խմբում՝ մինչեւ 15 և մինչև 17 տարեկաններ: Ավագ մարզիչ Գևորգ Դավթյանը ՀԱՕԿ լրատվականին տրամադրեց Եվրոպայի առաջնություն մեկնող ծանրորդների անունները.
15 տարեկաններ.
50 կգ՝ Արա Պողոսյան, 56 կգ՝ Մարտին Քոչարյան, 69 կգ՝ Գևորգ Ղահրամանյան:
17 տարեկաններ.
50 կգ՝ Մոնթե Մխիթարյան, 62 կգ՝ Բաբկեն Բագրատյան, 69 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան և Արմեն Գրիգորյան, 77 կգ՝ Կարեն Մարգարյան և Արա Աղանյան, 94 կգ՝ Յաշա Մինասյան:
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 23-ից 30-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան