Կարո Փայլանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել Թուրքիայի հասարակական կյանքում առկա իրավիճակը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Նորին Սրբությունը ողջունել է պատգամավորի այցը Հայաստան «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի առիթով և գնահատանքով անդրադարձավ նրա խորհրդարանական գործունեությանը։
Տիար Կարո Փայլանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Թուրքիայի հասարակական կյանքում առկա իրավիճակը։
Հանդիպմանը խոսվել է նաև Թուրքիայի հայ համայնքի և ազգային կյանքը հուզող զանազան խնդիրների մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին