Սփյուռքը պետք է ավելի մեծ շեշտադրում կատարի Արցախին վերաբերող հարցերի վրա. Շավարշ Քոչարյան
Ժամանակն է, որ Սփյուռքի կողմից ավելի մեծ շեշտադրում կատարվի բոլոր այն հարցերի վրա, որոնք վերաբերում են Արցախին: Այսօր՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նրա համոզմամբ, Սփյուռքը, շարունակելով Ցեղասպանության ճանաչման ոլորտում ավանդական դարձած աշխատանքը, միաժամանակ շատ ավելի մեծ շեշտադրում պետք է դնի Արցախյան հարցի վրա, ընդ որում, դա վերաբերում է և տնտեսական, և քաղաքական, և Արցախի ճանաչման ոլորտներին:
«Գիտեք, իրար հակադրելը անընդունելի է: Չի կարելի ասել՝ առաջնայինը ոչ թե Ցեղասպանության ճանաչումն է, այլ Արցախյան հարցի կարգավորումը: Չի կարելի հակադրել, ոչ: Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանը կամա-ակամա դարձել է ինչ-որ չափով առաջամարտիկ՝ ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Դա պետք է շարունակվի և առանց հակադրելու միաժամանակ շատ ավելի լուրջ շեշտադրումով պետք է առաջ մղվեն այն բոլոր հարցերը, որոնք կապված են Արցախի Հանրապետության հետ»,- ասաց պաշտոնյան:
Շավարշ Քոչարյանի խոսքով, հայկական Սփյուռքը լուրջ ազդեցություն ունի որոշակի միջազգային կազմակերպություններում ձևավորվող կարծիքների վրա:
«Այս տեսանկյունից Սփյուռքի դերակատարումն ուղղակի անգնահատելի է: Երբ խոսքը գնում է Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ առյուծի բաժինը հասնում է Սփյուռքին»,-ընդգծեց ՀՀ փոխարտգործնախարարը:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման հարցին՝ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նկատեց՝ Ադրբեջանը փորձեր է կատարում մեկուսացնելու Ղարաբաղը, մինչդեռ Սփյուռքը լուրջ աշխատանքներ է տանում Արցախին այդ մեկուսացոումից հանելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Սփյուռքը կմաշի, Սփյուռքը ուծացման վտանգի առաջ է. Կիպրոսի թեմի առաջնորդ
- 1994 թվականին մենք զինադադարի մասին զզվելի պայմանագիր ստորագրեցինք. Նորատ Տեր-Գրիգորյանց
- Սերժ Սարգսյան. Մենք մոտենում ենք շատ կարևոր հանգրվանի
- Արամ Ա. Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում
- Սփյուռքահայերի ներդրումները սպասվածի չափով են եղել. Սուրեն Կարայան
- Գալու է հայրենադարձության ժամանակը, վստահ եղեք. Արմեն Ամիրյան
- Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար
- Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Արցախը. Պարգև սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին