Թուրքիան հանրաքվեից առաջ Իրաքի հետ սահմանին զորավարժություն է սկսել
Թուրքական զինված ուժերն այսօր՝ Իրաքյան Քուրդիստանում հայտարարված հանրաքվեից մեկ շաբաթ առաջ զորավարժություններ են սկսել սահմանին:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, զորավարժություններում ներգրավված են 100 միավոր ռազմական տեխնիկա՝ մեծամասամբ տանկեր: Դրանք տեղակայվել են Իրաքի սահմանին՝ Սիլոպի-Հաբուր սահմանային շրջանում:
Աղբյուրն այս համատքստում հիշեցնում է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, ըստ որի Սեպտեմբերի 25-ի հանրաքվեն ազգային անվտանգության խնդիր է: Կառավարության ղեկավարը զգուշացրել է, որ Թուրքիան ձեռնարկելու է պատասխան բոլոր միջոցները:
Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը բացի Թուրքիայից դեմ են արտահայտվել նաև ԱՄՆ-ն ու Արևմուտքը: Ի պատասխան բոլոր հայտարարությունների՝ քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին պնդում է՝ հանրաքվեն անհրաժեշտություն է և չի հետաձգվելու:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած կիրակի հայտարարել է, որ Նյու Յորքում պատրաստվում է հանդիպել Իրաքի վարչապետի հետ՝ քննարկելու հանրաքվեի վերաբերյալ ունեցած մտահոգությունները:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի վարչապետը Իրաքյան Քուրդիստանին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից
- Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում
- Չավուշօղլու. Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
- Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիից պահանջում է հետաձգել անկախության հանրաքվեն
- Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
- Բարզանին հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու
- Բարզանի. Հասունացել է քրդերի անկախությունը հայտարարելու ժամանակը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան