Հայատյացությունն Ադրբեջանում ցեղասպանության մոտիվացիա է. Արցախի ՄԻՊ
Մարդու իրավունքները, որպես գաղափարախոսություն, որպես երևույթ, ի սկզբանե հանդիսացել են Արցախյան շարժման հենք: Եվ պատահական չէ, որ հենց սկզբնավորման փուլում շարժումը վայելել է միջազգային իրավապաշտպան համայնքի լայն աջակցությունը: Այսօր՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստի ընթացքում այս մասին խոսեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Մեր հաստատությունը երեք սկզբունքներով է առաջնորդվում: Առաջին, Արցախի քաղաքացիների իրավունքները չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանափակվել նրանց քաղաքացիության կամ բնակության վայրի հիմքով: Երկրորդ, Արցախի վերաբերյալ ազատ խոսքի և դեպի Արցախ ազատ տեղաշարժի իրավունքը պետք է երաշխավորված լինի: Մենք տեսնում ենք ռուս բլոգեր Լապշինի գործի պատմությունը, որը կարծես հանգուցալուծվեց: Այս խնդրի համար պայքար էր, առ այն, որ չի կարող սահմանափակվել ազատ խոսքը Արցախի վերաբերյալ:
Եվ վերջապես երրորդ. Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգություններին պետք է գնահատական տրվի նաև մարդու իրավունքնների դիրքերից»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ խորհրդային Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման դեպքերը բազմաթիվ էին, իսկ ահա արդար դատաքննության մասին խոսելն իսկ ավելորդ էր:
«Այս ամենի հիմքում խտրականությունն էր, որը կարմիր թելով հասնում է մինչև մեր օրերը: Վերջին շրջանի ամենակարևոր իրադարձությունը ապրիլյան պատերազմն էր: Որպես նախադրյալ՝մենք դիտարկում ենք հայատյացությունը: Դրա հետևանքներն այսօր դառնում են ավելի ու ավելի վտանգավոր: Հայատյացությունը լրջագույն խնդիր է: Մեր գրասենյակը շատ շուտով՝ բառացիորեն շաբաթներ անց, կհրապարակի Ադրբեջանի կողմից հայատյացությանը վերաբերող հերթական զեկույցը: Մենք կխոսենք ռազմական հանցանքների և մարդու իրավունքների մասին:
Իսկ այն զեկույցում, որ հրապարակեցինք ապրիլյան պատերազմի վերաբերյալ, միայն մեր ընկալած փաստեր չէին պարունակում: Մենք մինչև հիմա էլ շարունակում ենք ադրբեջանական սոցիալական կայքերի մոնիթորինգը, որտեղ մատուցվում են նորանոր ապացույցներ: Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական գրավված դիրքերից մեկում, մասնավորապես, ադրբեջանցի զինծառայողները խոսում են ցեղասպանության մասին: Նրանք երկու անգամ ադրբեջաներենով ասում են՝ «Մենք ձեզ ցեղասպանություն ցույց կտանք: Մենք պետք է սա կարողանանք ներկայացնել միջազգային հանրությանը: Այսիքնն՝ հայատյացությունը ակադեմիական երևույթ չէ, խոսքի ազատության դրսևորում չէ, այլ ցեղասպանության մոտիվացիա»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում. Կարեն Միրզոյան
- Սերժ Սարգսյան. Մենք մոտենում ենք շատ կարևոր հանգրվանի
- Բակո Սահակյան. Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կնախանշեն մեր հարաճուն առաջընթացը
- Սփյուռքահայերի ներդրումները սպասվածի չափով են եղել. Սուրեն Կարայան
- Գալու է հայրենադարձության ժամանակը, վստահ եղեք. Արմեն Ամիրյան
- Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար
- Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Արցախը. Պարգև սրբազան
- Մեկնարկում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան