Ապրիլյան պատերազմին Սփյուռքի մասնակցությունն ու բարոյական աջակցությունը շատ զգալի էր ու շատ կարևոր. Արտակ Զաքարյան
Հայաստան-Սփյուռք–Արցախ եռամիասնության կարևորագույնն խնդիրներից մեկն անվտանգությանն առնչվող խնդիրներն են: Այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքերով՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովների ընթացքում այս խնդիրները բազմիցս արծարծվել են, իսկ այս համաժողովին կա առանձին ուղղություն՝ «ՀՀ պաշտպանության քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում», ինչը, ըստ նրա, նշանակում է, որ մեր հայրենակիցների կողմից պաշտաճ ուշադրություն են դարձնելու բոլոր այն խնդիրներին, որոնք քննարկվելու են այդ ընթացքում:
Դիտարկմանը, թե որն է Պաշտպանության նախարարության ասելիքը Սփյուռքին, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Լինել ուժեղ ու աստիճանաբար ի մի բերել զարգացման այն կարևոր մոդելը, որը կա «Ազգ-բանակի» մեջ, որովհետև դա մեր զարգացման, մեր անվտանգության ապահովման, մեր հայապապանության, մեր տնտեսական առաջընթացի կաևորագույն բանաձևերից մեկը կարող է լինել»:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի օրերին Սփյուռքի աջակցությունը կազմել է 5 տոկոս, ինչը խոսում է Սփյուռքի անվստահության մասին, Արտակ Զաքարյանն ասաց, որ այդ դիտարկման հետ համաձայն չէ:
«Ես նման բան չէի ասի, ես չգիտեմ՝ պարոն Փաշինյանն ինչ նկատի ուներ, բայց, այուամենայնիվ, Սփյուռքի մասնակցությունը և բարոյական աջակցությունը շատ զգալի էր ու շատ կարևոր», - ընդգծեց փոխնախարարը:
Դիտարկմանը, թե Հայաստանը Սփյուռքին հիշում է այն ժամանակ, երբ նեղն է ընկնում, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ժամանակն է, որ պետությունը Սփյուռքի կողքին կանգնի: Այնպես չի, որ երբ նեղն ենք ընկնում, նոր հիշում ենք, Սփյուռքին մենք միշտ ենք հիշում ու կարևորում, քանի որ Սփյուռքը մեր ինքնության մի մասնիկն է, մի շատ կարևոր հատված, իսկ Հայաստանն էլ ամենամեծ և միակ հենարանն է սփյուռքահայ համայքների»:
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռքահայերի ներդրումները սպասվածի չափով են եղել. Սուրեն Կարայան
- Գալու է հայրենադարձության ժամանակը, վստահ եղեք. Արմեն Ամիրյան
- Գործնական դիրքորոշումներով, իրատեսական հարցադրումներով հարստացնեք Հայաստան-Սփյուռք գործակցությունը. Հրանուշ Հակոբյան
- Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար
- Ուրախ եմ՝ Հայաստանում գտնվելու. Կարո Փայլան
- Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Արցախը. Պարգև սրբազան
- Մեկնարկում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը