Ով մտածում է՝ կա անվտանգ Հայաստան առանց Արցախի անվտանգության ապահովման, նա որևէ բան չի հասկանում . Վիգեն Սարգսյան
«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկություները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» նիստում անդրադարձավ բանակաշինությանը, «Ազգ-բանակ» հավաքական ներուժի զարգացման մոդելին, բանակաշինության հարցերին:
Նախարարը նախ խոսեց Հայաստանի անկախությունից՝ նշելով, որ այսօր դժվարանում է ասել, թե ինչպիսին կլիներ Հայաստանն առանց անկախության:
«Հայաստանի Հանրապետությունն անկախության առաջին իսկ օրվանից կենաց-մահու կռիվ տվեց իր գոյության իրավունքի համար, և ով դեռ շարունակում է մտածել, որ այսօր կա անվտանգ Հայաստան կամ այդպիսի Հայաստանի հնարավորություն առանց Արցախի անվտանգության ապահովման և համարում են, որ կա Հայաստանի և Արցախի անվտանգություն իրարից անջատ, որ կա ՀՀ-ի պետական սահման և Արցախի շփման գիծ, ուրեմն նա որևէ բան չի հասկանում աշխարհագրությունից ու աշխարհաքաղաքականությունից», - նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Նրա խոսքերով, այսօր հրամայականը մեկն է՝ ամենից առաջ և ամենից վեր հոգ տանել ՀՀ-ի անվտանգության համար, իսկ այդպիսի անվտանգության առանցքն է հանդիսանում հայկական բանակը, որը մեր անկախության և պետականության ամենամեծ երաշխիքն է:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ բանակի հանդեպ աշխարհասփյուռ հայությունը խորը հարգանք ու վստահություն ունի. «Խոնարհում և երախտագիտություն բոլորին, որոնք գիտակցեցին մեր բանակի դերն ու նշանակությունը, և այս տարիներին համեստորեն և առանց ակնկալիքի զորակոչվեցին բանակի ստեղծման և ամրապնդման գործին»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռքը պետք է ավելի մեծ շեշտադրում կատարի Արցախին վերաբերող հարցերի վրա. Շավարշ Քոչարյան
- Այսօր Սփյուռքը կմաշի, Սփյուռքը ուծացման վտանգի առաջ է. Կիպրոսի թեմի առաջնորդ
- 1994 թվականին մենք զինադադարի մասին զզվելի պայմանագիր ստորագրեցինք. Նորատ Տեր-Գրիգորյանց
- Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը Արցախում նույնիսկ կենցաղային խոսակցության առարկա չի դառնում. Տ.Աբրահամյան
- Սերժ Սարգսյան. Մենք մոտենում ենք շատ կարևոր հանգրվանի
- Արամ Ա. Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում
- Ապրիլյան պատերազմին Սփյուռքի մասնակցությունն ու բարոյական աջակցությունը շատ զգալի էր ու շատ կարևոր. Արտակ Զաքարյան
- Սփյուռքահայերի ներդրումները սպասվածի չափով են եղել. Սուրեն Կարայան
- Գալու է հայրենադարձության ժամանակը, վստահ եղեք. Արմեն Ամիրյան
- Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար
- Ուրախ եմ՝ Հայաստանում գտնվելու. Կարո Փայլան
- Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Արցախը. Պարգև սրբազան
- Մեկնարկում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը