Թրամփը Կիմ Չեն Ինին անվանել է «հրթիռային մարդ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին անվանել է «հրթիռային մարդ»: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման արտահայտություն նա օգտագործել է թվիթերյան գրառման մեջ, որտեղ հայտնել է Հարավային Կորեայի նախագահի հետ բանակցությունների մասին:
«Զրուցել եմ Հարավային Կորեայի նախագահի հետ: Հարցրեցի նրան, թե ինչպես է «հրթիռային մարդը»: Հյուսիսային Կորեայում բենզինի համար երկար հերթեր են գոյանում: Շատ վատ է»,- գրել է նա:
Սպիտակ տունը հայտնել է, որ ամերիկացի և հարավկորեացի առաջնորդները հեռախոսազրուցի ընթացքում քննարկել են հյուսիսկորեական հրթիռների արձակումները, որոնք անցել են Ճապոնիայի վրայով:
ԶԼՄ-ների հաղորդմամբ, Հյուսիսային Կորեայում բենզինի հերթեր են գոյացել ՄԱԿ-ի կողմից նոր պատժամիջոցների հայտարարումից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում