Հայաստանի ճանաչողության գործում Սփյուռքը մեծ դերակատարություն ունի. Զարմինե Զեյթունցյան
Այսօր զբոսաշրջության զարգացման մեջ շատ մեծ նշանակություն ունի երկրի ճանաչելիության բարձրացումը, իսկ Հայաստանի ճանաչողության գործում Սփյուռքը մեծ դերակատարություն ունի: Այս մասին այսօր կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմիեն Զեյթունցյանը:
«Եթե մենք նույնիսկ իդեալական հայրենիք ստեղծենք, միևնույն է, եթե մեր երկիրը չեն ճանաչում, դա էական արդյունք հետագայում չի կարող ունենալ: Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստան այցելել է Սփյուռքի ընդամենը10 տոկոսը: Այսօր Սփյուռքը մեր առաջին թիրախային շուկան է, և Սփյուռքի հաստատությունների հետ շատ ակտիվ կապերի մեջ ենք, որպեսզի կարողանանք մեր սփյուռքահայերին ներկայացնել Հայաստանը: Նրանք պետք է գան հայրենիք, ոչ թե պարտք կատարելու համար, այլ որպեսզի գան Հայաստան՝ ժամանակ անցկացնելու և որպես զբոսաշրջիկ՝ ծանոթանալու մեր հայրնեիքի հետ»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Պաշտոնյայի խոսքով, Սփյուռքում Հայաստանի մասին տեղեկատվությունը խիստ քաղաքականացված է: «Երբ դու դրսում ես, տպավորություն է, որ այստեղ գոյություն ունեն միայն խնդիրներ, պատերազմական վիճակ: Մենք աշխատում ենք բոլոր հարթակների, այդ թվում՝ մամուլի հետ՝ ստանալու հետաքրքրիր տեղեկատվություն Հայաստանի մասին: Սփյուռքահայերն այսօր ավելի շատ կարդում է հենց հայաստանյան մամուլը»,- ամփոփեց Զարմինե Զեյթունցյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռքը պետք է ավելի մեծ շեշտադրում կատարի Արցախին վերաբերող հարցերի վրա. Շավարշ Քոչարյան
- Այսօր Սփյուռքը կմաշի, Սփյուռքը ուծացման վտանգի առաջ է. Կիպրոսի թեմի առաջնորդ
- Արամ Ա. Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան