
ՀՀ նախագահ. Հայ հասարակությունն ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը
«Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ միջազգային դատարանները դեռ իրենց վճիռները կկայացնեն»,-ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում:
Նա նշեց, 2016-ի ապրիլին հայ ժողովուրդը կրկին ցույց տվեց աշխարհին իր միասնականությունն ու հայր անկոտրում ոգու ուժը:
«Մենք համախմբվեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում, որպեսզի այնուհետև ամրագրենք մեր շահերը բանակցությունների սեղանի շուրջ»,-նշեց նա:
Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ Հայաստանի ու Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը:
«Միջազգային հանրության առջև մենք կատարում ենք մեր պարտավորությունները: Հայ զինվորն է ասյտեղ պահպանում խաղաղությունը իրականության հետ կապը կորցրած հարևան երկրի իշխանությունների դեմ: Ադրբեջանական իշխանությունների՝ հայատյացության քարոզը երկրի ներսում և այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը: Չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ»,-ասաց նա: