Մեկնարկում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը
Քիչ անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որ կրում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագիրը:
Այդ տարի համաժողովին մասնակցելու է ավելի քան 1500 մարդ 70 երկրից:Համաժողողվին ներկա են լինելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և հոգևոր առաջնորդներ:
Համաժողովի ընթացքում տեղի կունենան 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկություններին ժամանակակից մարտահրավերների պայմաններում, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայապահպանության հիմնախնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան