Դիարբեքիրի հայկական եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, և իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար:
Այլըքը հայտնել է, որ ավազակները օգտնվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, հեշտությամբ մտնում են այնտեղ, և ամեն օր եկեղեցուց իրեր են պակասում: Ալյըքը կոչ է արել համապատասխան մարմիններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունը բարձրացնելու համար:
Ըստ աղբյուրի՝ թուրք-քրդական բախումների պատճառով նույնպես եկեղեցին մեծ վնասներ է կրել և վերանորոգման կարիք ունի:
31 տարվա դադարից հետո 2011 թվականին վերաբացվելուց հետո Սբ. Կիրակոս եկեղեցին 2015 թվականի նոյեմբերից 2016 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մեծ վնասներ է կրել:
Նշենք, որ Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011-ի հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:
Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի և Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ: Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:
Հարակից հրապարակումներ`
- Դիարբեքիրի եկեղեցիները դեռ փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար
- Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է
- Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն
- Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կբողոքարկի եկեղեցու պետականացման որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան