Լոնդոնում պայթյունի գործով երկրորդ կասկածյալն է ձերբակալվել
Լոնդոնի մետրոյի պայթյունի գործով ոստիկանությունը երկրորդ կասկածյալին է ձերբակալել: 21-ամյա երիտասարդին տեղափոխել են ոստիկանության` քաղաքի հարավում գտնվող բաժանմունք: Լուրը գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ առաջին կասկածյալը 18-ամյա երիտասարդ է: Պայթյունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 15-ին մետրոյի` Parsons Green կայարանում: Դրա հետևանքով 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ ու այրվածքներ: Տեղի ունեցածը որակվել է ահաբեկչություն, պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Ըստ որոշ աղբյուրների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը ողջ ուժով չի գործել:
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնի մետրոյի պայթյունի գործով կասկածյալը ձերբակալվել է
- Լոնդոնի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
- Թերեզա Մեյը արտակարգ հանձնաժողովի նիստ է հրավիրել
- ԵՄ հանձնաժողովի նախագահ․ Ես կհարգեմ Կատալոնիայի անկախության «այո»-ն
- Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում