Այսօր Սփյուռքը կմաշի, Սփյուռքը ուծացման վտանգի առաջ է. Կիպրոսի թեմի առաջնորդ
«Ինչպես Սփյուռքի նախարարն ասաց՝ այս տարվա Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովը թվով և որակով ավելի լավն է, սակայն զգացականից բացի պետք է նաև գործնական քայլեր ձեռնարկենք»,- այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կիպրոսի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը:
Արքեպիսկոպոսը կարևորեց Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, սակայն, ըստ նրա, ուշադրություն պետք է դարձնել նաև Սփյուռքի խնդիրներին:
«Այսօր Սփյուռքը կմաշի, Սփյուռքը ուծացման վտանգի առաջ է, հատկապես նոր սերունդը, որոնք Հայաստանից կարտագաղթեն: Դժբախտաբար նրանց մեջ կտեսնենք հուսախաբություն, անտարբերություն, իրենց հայրենիքից, հայրենասիրությունից հեռու են պահում, կարծես թե նեղված են և կուզեն կապերն ամբողջությամբ խզել հայրենիքից»,- ասաց արքեպիսկոպոս Տողրամաջյանը:
Ուստի, նա հույս ունի, որ այս համաժողովները պետք է նպաստեն նաև նման խնդիրների լուծմանը:
«Մենք բոլորս հայեր ենք, պետք է հայրենիքը նույն ձևով սիրենք և մեր անկարելին կարելի դարձնենք հայրենիքը ավելի բարձր դասելու համար: Ուստի կարևոր է՝ ձեռք երկարել Սփյուռքին, Սփյուռքն էլ՝ Հայաստանին, քանի որ այդպես մենք ավելի զորավոր կլինենք: Իմ խնդրանքն ու աղաչանքը հայրենակիցներից այն է, որ մեր երկիրը չպարպենք»,- նշեց Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը:
Նրա խոսքերով՝ հայաստանցիները սփյուռքահայերին ասում են՝ «եթե այդքան սիրում եք հայրենիքը, եկեք դուք այստեղ ապրեք», արքեպիսկոպոս Տողրամաջյանն արձագանքում է՝ «ժամանակը գա, մենք պատրաստ ենք գալ այստեղ ապրելու»:
«Ամեն մեկս մեր առաքելությունն ունենք, կաշխատենք այլ երկրներում և ժամանակ գա մենք կփորձենք ամեն ինչ տալ հայրենիքի համար»,- ընդգծեց նա:
Արքեպիսկոպոսը շեշտեց, որ կարևորը թե ազգային, թե հոգևոր արժեքները բարձր պահելն է: «Պետք է ձեռք-ձեռքի տանք և հայրենիքը, Սփյուռքն ու Արցախն այնպես պահենք, ինչպես պատիվ է բերում հային: Հայրենիքը հայի տունն է, այս հայրենիքը բոլոր հայության կպատկանի: Մեր սիրտը, մեր կամքը, մեր ուժերը դեպի հայրենիք պետք է փոխադրենք, թեկուզ հեռվում լինենք, բայց մեր կապերը չխզենք: Չեմ կարծում, որ հայրենիքը կարող է մեկին նեղացնել, կարող են անձերը նեղացնել, մենք չպետք է զոհենք հայրենիքը, մենք պետք է ավելին տանք հայրենիքին»,- ասաց Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը:
Հարակից հրապարակումներ`
- 1994 թվականին մենք զինադադարի մասին զզվելի պայմանագիր ստորագրեցինք. Նորատ Տեր-Գրիգորյանց
- Հայատյացությունն Ադրբեջանում ցեղասպանության մոտիվացիա է. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը Արցախում նույնիսկ կենցաղային խոսակցության առարկա չի դառնում. Տ.Աբրահամյան
- Արցախում հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում. Կարեն Միրզոյան
- Սերժ Սարգսյան. Մենք մոտենում ենք շատ կարևոր հանգրվանի
- Բակո Սահակյան. Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կնախանշեն մեր հարաճուն առաջընթացը
- Գարեգին Բ. Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի պատճառով
- ՀՀ նախագահ. Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը
- Արամ Ա. Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում
- Ապրիլյան պատերազմին Սփյուռքի մասնակցությունն ու բարոյական աջակցությունը շատ զգալի էր ու շատ կարևոր. Արտակ Զաքարյան
- ՀՀ նախագահ. Հայ հասարակությունն ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը
- Սփյուռքահայերի ներդրումները սպասվածի չափով են եղել. Սուրեն Կարայան
- Գալու է հայրենադարձության ժամանակը, վստահ եղեք. Արմեն Ամիրյան
- Գործնական դիրքորոշումներով, իրատեսական հարցադրումներով հարստացնեք Հայաստան-Սփյուռք գործակցությունը. Հրանուշ Հակոբյան
- Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար
- Կարո Փայլանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել Թուրքիայի հասարակական կյանքում առկա իրավիճակը
- Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Արցախը. Պարգև սրբազան
- Մեկնարկում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան