ՌԴ-ում «ականապատման» վերաբերյալ ահազանգերից հետո 180 հազար մարդ է տարհանվել
Ռուսաստանի տարբեր շրջանների հասարակական մարդաշատ օբյեկտներից «ականապատման» մասին անանուն ահազանգերից հետո վերջին վեց օրերի ընթացքում տարհանվել է ավելի քան 180 հազար մարդ: Ռիա նովոստիին այս մասին հայտնել է արտակարգ ծառայությունից աղբյուրը:
Նշել է, որ, նախնական տվյալներով, տարհանում իրականացվել է շուրջ 600 օբյեկտից՝ օդանավակայաններ, առևտրի կենտրոններ, կայարաններ: Անցած հանգստյան օրերին Ռուսաստանի 15 քաղաքից, այդ թվում նաև Մոսկվայից, տարհանվել է ավելի քան 30 հազար մարդ:
Արդեն մեկ շաբաթ է ՌԴ տարբեր վարչական և առևտրի կենտրոնների «ականապատման» մասին ահազանգեր են ստացվում: Ուժայինները խուզարկել են բոլոր օբյեկտները, պայթյունի սպառնալիք որևէ դեպքում չի հաստատվել:
Անցած շաբաթ Ռիա նովոստիի՝ իրավապահ մարմնի աղբյուրը հայտնել էր, որ «ականապատման» մասին ահազանգերի նախաձեռնողները մարդիկ են, ովքեր կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Հարակից հրապարակումներ`
- Պետերբուրգում 20 առևտրի կենտրոնից տարհանում է իրականացվել
- Մոսկվայում ութ դպրոցից տարհանվել է 9000 մարդ
- Մոսկվայում առևտրի կենտրոնների և կայարանների ականապատման մասին ահազանգեր են ստացվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան