Անտառ այրելը՝ նոր ահաբեկչական ձև իսլամիստներից
Le Parisien-ը գրում է, որ ահաբեկիչները կարող են անցնել ահաբեկչության նոր ձևերի՝ գնացքների պայթեցում, մթերքների թունավորում, անտառների հրդեհում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ոստիկանության գլխադասային վարչությունը:
Ոստիկանության ձեռքի տակ են հայտնվել իսլամիստների քարոզչական նյութեր, որոնցում կոչ է արվում, թաքցնելով սեփական ծայրահեղականությունը՝ «գրավել անհավատների վստահությունը, իսկ այնուհետև իրականացնել ահաբեկչություն»:
Ոստիկանության կարծիքով, սա կուղղորդի ջիհադիստներին դեպի անհատական ահաբեկչությունների:
Ազգային ոստիկանությունը զգուշացնում է, որ սպառնալիքը մնում է շատ բարձր մակարդակի վրա, մանավանդ՝ նոր ուսումնական տարվա հետ կապված: Ինչպես նաև իրավապահները զգուշացնում են իշխանություններին հատուկ զգոնություն պահպանել երկաթգծի նկատմամբ, իսկ ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ ուշադրություն դարձնել ապրանքների կամ այլ կարևոր արտադրանքների գողության փորձերին:
Նաև՝ ոստիկանությունը մեքենաների վարձույթով զբաղվող ընկերություններին կոչ է արել առավել մանրամասնորեն ուսումնասիրել այն մարդկանց փաստաթղթերը, ովքեր պատրաստվում են մեքենա վարձակալել:
Թերևս այս բոլոր զգուշացումներին պետք է հետևի նաև ՀՀ ոստիկանությունը:
Անտառների զանգվածային հրդեհները, սահմանն անցնող թուրքերի մասին լուրերը, կամ ընդհանրապես՝ թշնամական ու մահմեդական երկրներով շրջապատված լինելը չպիտի թույլ տար առաջինը Հայաստանի ոստիկանությանը չանել նման հայտարարություն:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք ահաբեկիչները՝ Վրաստանի պատրիարքի տանը
- Օդեսայի մանկական ճամբարում հրդեհի հետևանքով զոհվել է 3 երեխա
- Թուրքիայի սահմանն ապօրինի հատած անձինք անհայտ կորել են. ՀԺ