Բրազիլացի թենիսիստին տուգանել են ճապոնացի մրցակցի աչքերի ձևը ծաղրելու համար
Բրազիլիայի թենիսի հավաքականի անդամ Գիլյերմո Կլեզարը, որը մասնակցում է Դևիսի գավաթի շրջանակներում Ճապոնիայի դեմ խաղին, Միջազգային ֆեդերացիայի կողմից տուգանվել է ոչ մարզական վարքի համար:
Վեստի.ռու կայքի հաղորդմամբ, թենիսիստը ժեստով ցույց է տվել իր մրցակցի աչքերի ձևը: Բրազիլիայի թենիսի ֆեդերացիան անմիջապես հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ 24-ամյա մարզիկը չի ցանկացել ոչ ոքի վիրավորել, չի ցուցաբերել ագրեսիա կամ կանխակալությունը, նաև հարգում է բոլոր մարդկանց՝ անկախ ռասայից, մաշկի գույնից կամ կրոնից:
Այդուհանդերձ՝ թենիսի միջազգային ֆեդերացիանի Կլեզարին տուգանել է 1500 դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան