1994 թվականին մենք զինադադարի մասին զզվելի պայմանագիր ստորագրեցինք. Նորատ Տեր-Գրիգորյանց
1994 թվականին մենք զինադադարի մասին զզվելի պայմանագիր ստորագրեցինք: Այսօր՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Ըստ նրա՝ պետք էր կապիտուլյացիայով սահմանը հստակեցնել, որովհետև զինադադարի մասին պայմանագրին հետևում է միայն Հայաստանը, իսկ Ադրբեջանը խախտում է այն:
«Պետք է բանակցություններ վարել, որպեսզի 21թ.-ի հուլիսի 5-ի պայմանագիրը չեղարկվի, երբ ռուս բոլշևիկները Ղարաբաղը տվեցին. այն ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկներ»,- ընդգծեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Զինվորականի խոսքով՝ Ռուսաստանը դժգոհում է Ղրիմը Ուկրաինային անօրինական կերպով տալու առնչությամբ, այն դեպքում, երբ անօրինական ձևով Ղարաբաղը ժամանակին տրվել է Ադրբեջանին:
Նորատ Տեր-Գրիգորյանցը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին զենք վաճառելու համար չի պատժում Ռուսաստանին, այնինչ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը:
«Ադրբեջանը պետք է դադարեր խախտել հրադադարը, բայց ՌԴ-ն զենք է տալիս, այնպիսի զենք, որը շատ հզոր է, իսկ Հայաստանը ՌԴ դաշնակիցն է: Ես դեմ եմ այս գործընթացին: Առավել ևս, երբ ընկեր Պուտինը օրերս հայտարարեց, որ պետք չէ զենք վաճառել հակամարտող պետություններին, բայց իրենք վաճառում են։ Իսկ ո՞վ է Ադրբեջանը, դա ագրեսիվ, ահաբեկչական պետություն է»,- նշեց գեներալը:
Հարակից հրապարակումներ`
- Հայատյացությունն Ադրբեջանում ցեղասպանության մոտիվացիա է. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը Արցախում նույնիսկ կենցաղային խոսակցության առարկա չի դառնում. Տ.Աբրահամյան
- Թուրքերը հերքում են Ցեղասպանության մասին բոլոր ապացույցները, իսկ ադրբեջանցիները՝ կոռուպցիայի մասին որևէ ապացույց. Սասունյան
- Կրեմլը նորմալ է համարում Ադրբեջանին զենք վաճառելը ու բողոքում՝ երբ Ուկրաինային են վաճառում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան