Կատալոնացիներ. «Մենք կքվեարկենք»
Իսպանիայի ոստիկանությունը Կատալոնիայում իրականացրել է խուզարկություններ՝ առգրավելով անկախության հանրաքվեի հետ կապված ավելի քան 1,3 միլիոն քարոզչական պաստառներ, բրոշյուրներ և թռուցիկներ: Բարեսելոնը մտադիր է այն անցկացնել հոկտեմբերի 1-ին՝ չնայած Մադրիդի դիմակայությանը:
Եվրանյուզը գրում է, որ երեկ բազմահազարանոց ակցիա է անցկացվել, ցուցարարները կատալոներեն երգել են «Մենք կքվեարկենք»: Փողոցներ են դուրս եկել նաև անկախությանը դեմ մարդիկ, որոնցից շատերը նույնպես ուզում են, որ քվեարկությունը կայանա և վերջ դրվի կենտրոնական իշխանության հետ առճակատմանը:
Մի քանի հարյուր մարդ նաև Մադրիդում է անցկացրել ակցիա՝ ի աջակցություն կատալոնական հանրաքվեի: Նրանք կարծում են, որ ժողովրդավարական հասարակությունում ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է իրականացվի ցանկացած պայմաններում:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ հանձնաժողովի նախագահ․ Ես կհարգեմ Կատալոնիայի անկախության «այո»-ն
- Իսպանիայի պաշտպանության նախարարը վստահեցրել է՝ Կատալոնիայում հանրաքվե չի անցկացվի
- Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ
- Կատալոնիայի անկախության հանրաքվեի հնարավոր ամսաթիվը հայտնի է
- Իսպանիայում Կատալոնիայի անկախության վերաբերյալ հանրաքվեին դեմ են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան