Գալու է հայրենադարձության ժամանակը, վստահ եղեք. Արմեն Ամիրյան
Շատ կարևոր է, որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության կարևոր հենասյուները, որոնք են՝ մեր լեզուն, մեր հավատքն ու մշակույթը, այնպես կարողանանք արժևորել, որ իսկապես Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովն իսկապես դարձնենք պատմական: Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ տարեցտարի, յուրաքանչյուր անգամ «գնում ենք դեպի այդ գաղափարի տարածմանն ու իրականացմանը»:
Լրագրողների հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է հայրենադարձության մեծ ալիքի՝ նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հայրենադարձներն էլ պետք է պատրաստ լինեն հայրենադարձության, և գալու է դրա ժամանակը, վստահ եղեք: Եվ ոչ միայն հայրենադարձության, այլ նաև շատ ավելի վեհ ազգային գաղափարների իրականացման, որոնք մենք դարերով երազել ենք»:
Հարակից հրապարակումներ`
- Ուրախ եմ՝ Հայաստանում գտնվելու. Կարո Փայլան
- Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Արցախը. Պարգև սրբազան
- Մեկնարկում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան