Մարմնամարզիկները չեն կարողացել զբաղեցնել մրցանակային տեղեր
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հանդես են եկել Փարիզում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ հայ մարմնամարզիկները մի քանի գործիքներում անցել են եզրափակիչ փուլ, բայց չեն կարողացել զբաղեցնել մրցանակային տեղեր:
Հենացատկեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 6-րդ տեղը (3-րդը՝ որակավորման փուլում), օղակներում՝ 8-րդ (8): Հավաքականի առաջատարը որակավորման փուլի նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել է 9-րդ տեղը, զուգափայտերում՝ 11-րդ՝ չկարողանալով անցնել եզրափակիչ:
Վահագն Դավթյանը որակավորման փուլի օղակներ վարժությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, բայց եզրափակչում նահանջել մեկ տեղով:
Հարություն Մերդինյանը նժույգ թափերում թույլ տված սխալի պատճառով որակավորման փուլում 21-րդն էր: Հայ մարզիկները հանդես չեն եկել ազատ վարժություններում և պտտաձողում:
Այժմ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Փարիզում, իսկ սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը (հոկտեմբերի 2-ից 8-ը):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան