Սփյուռքահայերի ներդրումները սպասվածի չափով են եղել. Սուրեն Կարայան
Հայաստանի բիզնես միջավայրը միշտ էլ բարենպաստ է եղել ներդրումներ իրականացնելու համար,-Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Դիտարկմանը, որ հաճախ են մեկնաբանություններ հնչում՝ Հայաստանի միջավայրը բարենպաստ չէ հատկապես սփյուռքահայերի ներդրումների համար, նախարարը պատասխանեց.
«Սփյուռքահայերը Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ են իրականացնում: Ներդրումները սպասվածի չափով են եղել», - հավաստիացրեց Սուրեն Կարայանը:
Հարակից հրապարակումներ`
- Գալու է հայրենադարձության ժամանակը, վստահ եղեք. Արմեն Ամիրյան
- Գործնական դիրքորոշումներով, իրատեսական հարցադրումներով հարստացնեք Հայաստան-Սփյուռք գործակցությունը. Հրանուշ Հակոբյան
- Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար
- Ուրախ եմ՝ Հայաստանում գտնվելու. Կարո Փայլան
- Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Արցախը. Պարգև սրբազան
- Մեկնարկում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան