«Մարիա» փոթորիկը հասել է առավելագույն ուժային կատեգորիային
Կարիբյան ավազանի կղզիներին մոտեցող «Մարիա» փոթորիկը հասել է ուժգնության առավելագույն հինգերորդ կատեգորիային: «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:
Փորձագետները նշել են, որ փոթորկի ուժը դարձել է «չափազանց վտանգավոր»։ Քամու արագությունը կազմում է ժամում 260 կիլոմետր։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել ԱՄՆ-ի անդրծովյան տարածքներում՝ Վիրջինյան կղզիներում և Պուերտո Ռիկոյում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները