Արա Զոհրաբյանի համերաշխության կոչին դրական արձագանք չի եղել
«Ինչպես նշեցիք, դրական արձագանք չկա»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ձեր համերաշխության կոչին մինչ օրս որևէ դրական արձագանք չկա:
Նա նշեց, որ բոլոր դեպքերում ինքը համերաշխության կոչի մեջ նշված դրույթներին, կարգախոսին հավատարիմ է լինելու, փորձելու է իրականացնել օրենքով իրեն տրված լիազորությունները, փորձելու է իր գործողություններով նպաստել փաստաբանների միասնականությանը:
«Միասնականություն ասելով, իհարկե, երբևէ նկատի չունեմ, որ պետք է բոլոր փաստաբանները չքննադատեն, իրենց կարծիքները չարտահայտեն Փաստաբանների պալատի մարմինների ոչ օրինական կամ ոչ արդյունավետ գործողությունների նկատմամբ: Միասնականությունն այն է, որ լինի առողջ քննարկում, բանավեճ, քննադատություն, բայց ամեն ինչն ուղղված լինի ոչ թե անձերի դեմ, այլ ինստիտուտի զարգացմանը»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Մելանյա Առուստամյան. Չհասկացաք, որ պետք չէր Փաստաբանների պալատում թույլ տալ չարաշահումներ
- Փաստաբաններն արձագանքում են Արա Զոհրաբյանի համերաշխության կոչին
- Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու
- Արա Զոհրաբյան. Մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան